 
                        Մարմարաշեն գյուղի կանգառում «ԳԱԶԵԼ»-ը վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջը
 
                                    Նոյեմբերի 12-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ այտոսկրի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի կին, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղի կանգառում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Մարմարաշեն գյուղի գյուղապետարանի հարևանությամբ գտնվող կանգառում վրաերթի է ենթարկել վերջինիս` պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն։
ՀՀ ոստիկանություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        