
ՀՀ Ոստիկանությունից արձագանքում են Գյումրու քաղաքապետարանի և ավագանու ուղերձին. ԳԱԼԱ

Այսօր ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ստեղծվել է աշխատանքային խումբ .
«Համացանցում զետեղված «Գյումրու քաղաքապետարանն ու ավագանին ուղերձ են հղել Վ. Գասպարյանին, Ա. Երիցյանին ու Գ. Բեգլարյանին» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորությամբ, որը երկուշաբթի օրը` նոյեմբերի 17-ին, կայցելի Գյումրի, տեղում մանրամասն կուսումնասիրի բարձրացված հարցերը և անհրաժեշտ վերլուծություններ անելուց հետո կկայացվեն համարժեք որոշումներ և կձեռնարկվեն նպատակային միջոցառումներ»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: