
ԱԺ-ն կհաստատի ՍԴ-ի որոշումը

Հայաստանի խորհրդարանի 6 խմբակցություններից հինգի ներկայացուցիչները Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը հակասահմանադրական չեն համարում և չեն կարծում, որ դրա ստորագրման և ուժի մեջ մտնելու պարագայում Հայաստանը կդադարի ինքնիշխան պետություն լինելուց: Նրանց որոշ մասը համարում է, որ դա պարտադրված որոշում է, իսկ մյուսներն այն համարում են մեր ազգային շահերից բխող:
Միակ խորհրդարանական խմբակցությունը «Ժառանգությունն» է, որը դեմ է Հայաստանի ցանկացած «ալյանսին» միանալուն, եթե դա տեղի է ունենում առանց Արցախի: Սա նշանակում է, որ հաջորդ շաբաթ, երբ համաձայնագիրը բերվի խորհրդարան, խորհրդարանական խմբակցությունները կասկածի տակ չեն դնի ՍԴ որոշումը, և իրենք էլ իրենց քվեարկությամբ կհաստատեն այն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում: