Տղամարդկանց համար մանկավարժությունը գրավիչ ոլորտ չէ՞ (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Կրթական համակարգի, հատկապես հանրակրթության բնագավառի լրջագույն մարտահրավերներից է ոլորտի ֆեմինիզացիան: Կրթություն և մանկավարժություն մասնագիտությամբ սովորողների 81.6 տոկոսն աղջիկներն են: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ բուհերը շահավետ միջոց էին՝ տղաների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանալու տեսանկյունից, ապա ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո վերջիններս կորցրին իրենց գրավչությունը, հետևաբար նաև՝ այդ նպատակով ընդունվող ուսանողներին: Իսկ մանկավարժի համեստ աշխատավարձի և դրանից բխող կենսապայմանների հեռանկարը պատճառ է հանդիսանում, որ մանկավարժի որակավորում ստացող առանց այն էլ քիչ թվով ուսանողներն այդպես էլ մուտք չգործեն դպրոցներ: