Բաժիններ՝

Թոնի Մորոյան. Աղբը պետք է մաքրենք

ԱՄՆ Առաջին ատյանի դաշնային դատարանը հոկտեմբերի վերջին բավարարեց «Viasphere International» վենչուրային ընկերության հայցն ընդդեմ իր նախկին ենթակայի` Արամ Վարդանյանի, և վճռեց «Viasphere»-ի օգտին բռնագանձել 1,074,213 ԱՄՆ դոլար։ Արամ Վարդանյանը հայաստանյան «Viasphere» տեխնոպարկի տնօրենն էր, որի 100% բաժնետոմսերը պատկանում են «Viasphere International»-ին։ «Viasphere International» ընկերության հիմնադիր-նախագահ, ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը «168 Ժամի» հետ զրույցում ասել է, որ այդ վճիռը շատ կարևոր էր։ «Դրանով ցույց տվեցինք, որ Հայաստանում գործունեություն իրականացնող ամերիկյան ներդրողները կարող են պաշտպանել իրենց ներդրումները` դատական պաշտպանություն հայցելով ինչպես` ԱՄՆ-ում, այնպես էլ` Հայաստանում»։

Դատական գործընթացը դեռ չի ավարտվել, գործի մի մասով դատավարություն է լինելու նաև Հայաստանում։ Թ. Մորոյանը վստահ է, որ այստեղ էլ կհաղթեն, և կարծում է, որ այդ գործն օրինակ է լինելու մյուս ներդրողների համար։ «Հաճախ է պատահում, որ ասում են` այսինչն ազնիվ չէ, «աղտոտ» մարդ է։ Սակայն ոչ մի բան չեն անում, համարում են, որ անցավ-գնաց։ Եթե ոչինչ չանես, այդ աղբը չես կարող մաքրելգ Եթե լինի օրենքի իշխանություն, ներդրողները պաշտպանված զգան, շատերը կգան։ Շատերն ասում են, որ նման բան չի կարող լինել լինել, սակայն ես ասում եմ` կարող է»,- ասել է Թ. Մորոյանը։

Հարցազրույցն ամբողջութամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս