Սահմանադրական անշրջելիություն

Երեկ Սահմանադրական դատարանը չդավաճանելով իր սկզբունքներին՝ մի քանի ժամվա ընթացքում գրավոր ընթացակարգով «քննարկեց» և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ՍԴ-ի երեկվա որոշումը որևէ մեկի համար անսպասելի չէր. Հայաստանում Սահմանադրական դատարանը միշտ արտահայտել է իշխանության կամքը: Բայց ՍԴ-ի երեկվա որոշումը նախորդներից տարբերվում էր նրանով, որ արտահայտում է ոչ միայն իշխանության, այլ նաև, ըստ էության, Հայաստանի գրեթե ողջ քաղաքական համակարգի, իշխանության և ոչ իշխանության միասնական դիրքորոշումը, որն անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում ամեն ինչ արեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն «անշրջելի» դարձնելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930