
Ապօրինի ծառահատում Հաղարծինում

Նոյեմբերի 12-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյուզ» կոչվող անտառամասում ծառեր են հատում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարեն Գ.-ն նշված պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է «ղաժի» տեսակի 8 ծառ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հատված ծառերն ի պահ են հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն