«Մենք հիմնահարցի լուծումն այլ ճանապարհով ենք տեսնում, բանակցային գործընթացը տեղաշարժ չի բերում». Արցախի վարչապետ. ԳԱԼԱ

«Արցախի ՊԲ հրամանատարը և ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել են, որ այդ ամենը հենց այնպես չի անցնելու, և պատասխան լինելու է, և բոլորը դա տեսնելու են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Արցախի վարչապետ Արա Հարությունյանն՝ անդրադառնալով ադրբեջանական զինվորական հրոսակախմբերի վերջին գործողություններին:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Նախնական վարկածով ուղաթիռի 3 ուղևորները զոհվել են:

Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այն համոզմանն է, որ արցախյան իշխանությունները ճիշտ տարբերակ են ընտրել՝ դիմելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին. «Մենք ընտրել ենք ավելի ճիշտ ճանապարհը, դիմել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, և հիմա զբաղվում են այդ խնդրով, Մինսկի խմբի մշտական գործող ներկայացուցիչներն էլ երևի իրենց միջամտությունն են բերելու, ու կարծում եմ սա է ճիշտ տարբերակը»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս