Բաժիններ՝

Գայլերի հերթական հարձակումն «արժեցել է» շուրջ 1 միլիոն դրամ

asparez.am-ը գրում է. Վահագնի գյուղում բնակվող Բեգլարյանների ընտանիքը նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն արթնացել է ժամը 4-ին՝ շների հաչոցից: Գայլերը ոչխարի հոտի վրա հարձակվել են ոչ թե սարերում, այլ անասնագոմում: Առավոտյան յոթին արդեն Բեգլարյանները հայտնաբերեցին քսան սատկած ոչխար:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ գայլերի հարձակումները թե Վահագնիում, թե հարեւան գյուղերում, հաճախակի են դարձել, բայց նման մասսայական հարձակում իրենց հոտի վրա՝ առաջին անգամ է: Ութ տարվա որսորդն է ասում է՝ գյուղում գայլերը շատ են, պարբերաբար մեկ-երկու ոչխար սարերում ուտում են, բայց այս անգամ գայլերն արդեն անասնագոմ են մտել:

Դեպքի մասին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգել է Վահագնիի գյուղապետը: Ասում է՝ գայլերի դեմ պայքարում են հիմնականում որսաշների միջոցով, բայց շատ դեպքերում շները չեն կարողանում պաշտպանել հոտը: Համայնքապետ Պետրոս Քոչինյանի կարծքով՝ գայլերի դեմ պայքարի միակ միջոցը դրանց ոչնչացումն է:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս