
Վրաստանի «գաստրալյորները» Հայաստանում համակարգչային խանութից մի շարք իրեր են հափշտակել. pastinfo.am

pastinfo.am-ի փոխանցմամբ՝ ավազակային հարձակում գործելու մեջ մեղադրվող Վրաստանի 3 քաղաքացիներն այսօրվա դատական նիստում հայտարարեցին, որ ընդունում են առաջադրված մեղադրանքը` խնդրելով կիրառել արագացված դատաքնության ընթացակարգ:
Նշենք, որ նախաքննության փուլում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, հետևաբար մեղադրողն առարկել է արագացված դատաքննության կարգի կիրառմանը, սակայն այսօր միջնորդությանը կողմերը չառարկեցին և դատարանը բավարարեց միջնորդությունը:
Ըստ մեղադրանքի՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացներ 25-ամյա Այվազ Իզմաիլովը, 24-ամյա Գագա Կոպալիան և Նիկա Ղվալաձեն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2013թ դեկտեմբերի 1-ին` ժամը 21:30-ի սահմաններում, դանակներով զինված ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի գտնվող «Արման Բաբայան» ԱՁ-ին պատկանող համակարգիչների խանութ, որտեղ հարձակում են գործել նույն խանութի սեփականատեր Արման Բաբայանի և այդ պահին խանութում գտնվող վերջինիս ընկերուհի Գալինա Մարգարյանի վրա: Ապա` դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով` կապկպել են նրանց և խանութից հափշտակել դյուրակիր համակարգիչներ, բջջային հեռախոսներ, 20.000 ՀՀ դրամ, 2 ԱՄՆ դոլար գումարներ և այլ իրեր՝ նրանց պատճառելով խոշոր չափի ընդհանուրը 1.694.807.82 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այվազ Իզմաիլովին, Գագա Կոպալիանին և Նիկա Ղվալաձեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-ր հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: