«Ես մի դժոխքի մեջ էի հայտնվել,-«Մեդիալաբին» պատմում է Կարինեն,-որոշ ժամանակ համակերպվելով իրավիճակի հետ ուզում էի բժշկի գնալ, եւ պայքարել իմ կյանք մտած ՄԻԱՎ վարակի դեմ, երբ ամուսինս շատ բռի ու կոպիտ ձեւով հայտարարեց, որ ես ոչ տնից դուրս գալու իրավունք ունեմ, ոչ էլ «ինչ որ բուժում ստանալու»:
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 122-րդ կմ-ում` Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«2015թ. բյուջեի նախագծում մի հետաքրքիր կանխատեսում կա, որն աննկատ է մնում. այդտեղ ռիսկերն են գնահատված, որի մեթոդիկան եռամսյակային կամ տարեկան դրամավարկային քաղաքականություն ներկայացնելու ժամանակ ԿԲ-ն է կիրառում:
Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում:
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում՝ «Գանձակ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան թաղամասի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին
Այս տարի Ճոճկանում շուրջ 100 հեկտար արևածաղկի ցանք է կատարվել: Հարյուր հեկտարից գյուղացիներն ընդհանուր առմամբ շուրջ 20 տոննա արևածաղիկ են ստացել:
Վստահ եմ, որ տասնյակ տարիների գործունեությամբ ինստիտուտը եղել է մշակութային կամուրջ տարբեր ազգերի ու երկրների միջև՝ նպաստելով ժողովուրդների հոգևոր մերձեցմանը և փոխադարձ ճանաչմանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 11 դեպքից՝ 10-ը:
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախատեսում է տասը տարվա ընթացքում միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստել 2000 հայ ուսուցիչների, որոնք իրենց հերթին կվերապատրաստեն շուրջ 20.000 մանկավարժների: Ի՞նչ է իրենից ենթադրում այս ծրագիրը, ինչպե՞ս է այն իրականացվելու գործնականում, ո՞ւմ կողմից է այն ֆինանսավորվելու: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի կրթության հարցերով խորհրդական Տեր Մեսրոպ Արամյանի հետ:
Գյումրու վագոն-տնակներում, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին հասցեագրված, «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ամենամյա ձեռնարկին նախկինում միացել ու աջակցություն են ցուցաբերել , գրեթե բոլոր մայրցամաքների, մի շարք երկրներում բնակվող, մեր տասնյակ հայրենակիցներ՝ բացառությամբ Ռուսաստանի դաշնությունում բնակվողների:
Նոյեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի 6 բնակիչներ:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց: Ինչո՞ւ ԵԱՀԿ-ն ջանքեր չի գործադրում՝ վերադարձնելու նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների դիերը։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանին է մոտեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոն։ Նա ասել է, որ իրենց իրավասությունների շրջանակը թույլ չի տալիս, որպեսզի իրենք զբաղվեն ԼՂՀ-ի հակամարտության խնդրով։
Նոյեմբերի 17-ին, աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Եվրոպական Հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչին: Հանդիպման մեկնարկին նախարարը շնորհավորեց պարոն Նավրաչիչին նշանակման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում:
Նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Համազգեստի ներսում տեղադրված է քամուց պաշտպանող էլաստիկ ժապավենով գոտի, որը եւս խոչընդոտում է սառը օդի ներթափանցմանը: Ձմեռային վերարկուի թեւքերը մշակված են տրիկոտաժե մանժետներով, իսկ բթամատի համար հատուկ տեղ է թողված, որը ցուրտ կլիմայական պայմաներում կարող է կիսատ ձեռնոց դառնալ` տաք պահելով ձեռքի առաջամասը:
Նոյեմբերի 15-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Սամվել Պ.-ն:
Նոյեմբերի 17-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի «Ալաշկերտ-2» – «Բանանց-2» հանդիպումը տեղի կունենա «Նաիրի» մարզադաշտում:
Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, 1989 թ. ծնված Անի Կ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արամուս գյուղի բնակիչ, իր ծանոթ ոմն Լյովա իր դրամապանակից գողացել է 40.000 դրամ:
Ներկայումս ավարտված է շինարարական աշխատանքների միայն 39 տոկոսը:
Նոյեմբերի 18-ին արևելյան շրջաններում, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Եթե ԵԱՀԿ անդամներն իրենց գործողություններն ավելի լավ կատարեին, գուցե կարողանայինք առաջին օրը մեր տղաներին օգնություն ցուցաբերել. «Բայց փաստորեն անցել է 5 օր, ու չգիտենք՝ այնտեղ տղաների հետ ինչ է տեղի ունենում»:
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի վերջին խորհուրդ էր տվել անցում կատարել Վրաստանի հետ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին:
«Ուսանողությունը մեր երիտասարդության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր»,-իր ելույթներում ասաց Գագիկ Ծառուկյանը: Տոնական մթնոլորտը երեկոյան կշարունակվի «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ուսանողների նախընտրած կատարողները կզարդարեն տոնական երեկոն:
Օջախները սպասում են հրամանի:
Դիմակավոր, զինված, անկասելի… Ում տեսադաշտում են «օրենքով գողերը» և հեղինակությունները 24 ժամ… Ովքեր են կանգնում զինված հանցագործի և քաղաքացու միջև:
Նոյեմբերի 15-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1976 թ. ծնված Արտակ Հ.-ն:
Բաքուն միջազգային հանրության հանդեպ որդեգրել է շանտաժի մարտավարությունը: