Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 88

Անցած շաբաթ Երևանում մենկարկեցին «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումները, որոնք շարունակվելու են նաև Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում: Այս ծրագրով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախատեսում է տասը տարվա ընթացքում միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստել 2000 հայ ուսուցիչների, որոնք իրենց հերթին կվերապատրաստեն շուրջ 20.000 մանկավարժների: Ի՞նչ է իրենից ենթադրում այս ծրագիրը, ինչպե՞ս է այն իրականացվելու գործնականում, ո՞ւմ կողմից է այն ֆինանսավորվելու: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի կրթության հարցերով խորհրդական Տեր Մեսրոպ Արամյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս