Բաժիններ՝

Արամուս գյուղի բնակիչը ծանոթից 40.000 դրամ էր գողացել

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, 1989 թ. ծնված Անի Կ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արամուս գյուղի բնակիչ, իր ծանոթ ոմն Լյովա իր դրամապանակից գողացել է 40.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լյովան 1989 թ. ծնված Լևոն Մ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.50-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս