Գագիկ Ծառուկյանը՝ ուսանողներին. Դուք եք մեր երկրի ապագան ու հենասյունը (տեսանյութ)

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ուսանողների միջազգային օրվա առթիվ բազմաթիվ ուսանողներ արժանացան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի: Այս տարի շահառուների քանակը մի քանի անգամ ավելացել է: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի արժանացան թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերի ուսանողներ՝ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:

Ուսանողության միջազգային օրը միլիոնավոր երիտասարդների է միավորում ամբողջ աշխարհում: Այս օրը առիթ է՝ արժևորելու ուսումը, գիտելիքն ու կրթությունը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնական օրվա առթիվ շնորհավորեց ուսանողներին՝ նշելով, որ իր կողմից աջակցությունը լինելու է շարունակական:

«Դուք եք մեր երկրի ապագան ու հենասյունը: Հարկավոր է կամք, ձգտում ու աշխատասիրություն, որպեսզի իրականանան ձեր երազանքներն, ու արդարացնեք մեր լավատեսությունը»,- ողջունելով դահլիճում հավաքված ուսանողերին՝ նշեց ԲՀԿ նախագահը:

Ուսանողներն իրենց ելույթներում նշեցին, որ արդեն ավանդույթ դարձած տոնական այս օրը մշտապես սպասում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ամեն տարի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից անվանական կրթաթոշակ է հատկացվում: Ի դեմս ԲՀԿ նախագահի՝ ուսանողներն ունեն հուսալի հենարան, և ստացած կրթաթոշակն առավել պարտավորեցնող է:

«Ուսանողությունը մեր երիտասարդության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր»,- իր ելույթներում ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

Տոնական մթնոլորտը երեկոյան կշարունակվի «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ուսանողների նախընտրած կատարողները կզարդարեն տոնական երեկոն:

Տեսանյութեր

Լրահոս