Բաժիններ՝

Մարզահամերգային համալիրից ծուխ է դուրս գալիս. չորս մարտական հաշվարկ է մեկնել (լրացված)

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:Այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ): Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս