«Բոլոր քաղաքական ուժերի թիրախը առաջիկա ընտրություններն են». քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակից, ասաց, որ քաղաքական թեժությունը երևի պետք է պայմանավորել այն գործոններով, որն ունի այս կամ այն քաղաքական թևը:

«Հաշվի առնելով դերակատարների պատրաստակամությունը (այդ թվում նաև ընդդիմադիր դաշտում)` օգտագործել իրենց ռեսուրսները աշունը թեժ դարձնելու համար, մենք առայժմ վստահ չենք` ինչքանով է դա համապատասխանում հայտարարություններին: Այսինքն` պարզ էր, որ կար 12 կետանոց փաստաթուղթը, որը ստացել է իր արձագանքը: Այն շատ հետաքրքիր է, բայց որոշ չափով պարզ է, որ մենք կարող ենք ունենալ մի քանի մոտեցումներ:

Նախ` հնարավոր է իրականացնել ինչ-որ բարեփոխումներ և ընդդիմադիր դաշտից ներկայացվող առաջարկները բնական ու ընդունելի են: Կան առաջարկներ, որոնք որոշ չափով են ընդունելի, և բնականաբար կան առաջարկներ, որոնք բխում են ոչ թե օրվա իշխանության շահերից, այլ ընդդիմության, և համապատասխանաբար արձագանքը ավելի բացասական է կամ ինչ որ իմաստով` չեզոք»,-ասաց նա:

Ըստ քաղաքագետի`պարզ է, որ բոլոր քաղաքական ուժերի թիրախը առաջիկա ընտրություններն են. «Նրանց կողմից օգտագործվող ներուժը ուղղված է լինելու համապատասխան ընտրական ցիկլում լուծել համապատասխան խնդիրները»,-նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս