
Բիձինա Իվանիշվիլիի հեռուստահաղորդումը եթեր դուրս կգա մինչև ընթացիկ տարեվերջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հեռուստահաղորդումը եթեր դուրս կգա մինչև ընթացիկ տարեվերջ: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Իվանիշվիլին:
Հուլիսի սկզբին GDS հեռուստաալիքը հայտնել էր, որ Իվանիշվիլին դառնալու է իրենց հեռուստաալիքի հասարակական-ճանաչողական թոք-շոուի հեղինակ: Առկա տեղեկությունների համաձայն՝ Իվանիշվիլիի հետ միասին հաղորդումը վարելու է լրագրող Էկա Բերիձեն, ով ներկայումս գտնվում է արտասահմանում: