
Ռուսաստանում 8,5%-ով կթանկանան աերոնավիգացիոն ծառայությունները

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռոսավիացիան Ռուսաստանի օդային տարածքում թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման տուրքի դրույքաչափերը բարձրացնելու առաջարկ է ներկայացրել: Նշվում է, որ ստացված եկամուտը կուղղվի Օդային երթեւեկության կազմակերպման պետական կորպորացիայի արդիականացմանը, եւ նման որոշումը բխում է ՌԴ սակագների հարցով դաշնային ծառայության համապատասխան իրավական ակտից:
Պետական կորպորացիայից հայտնել են, որ աերոնավիգացիոն տուրքը կավելանա 8,5%-ով: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2010 թվականին, եւ պատասխանատու գերատեսչությունը բազմիցս բարձրացրել է տուրքի դրույքաչափերի ավելացման խնդիրը: Աերոնավիգացիոն տուրքը, օրինակ, 10 հազար ռուբլի արժեցող տոմսի դեպքում ներկայումս կազմում է 200 ռուբլի: