
ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ. աղբյուր

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ: Այս մասին հայտարարել է Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ինստիտուտի ղեկավար Ֆարուհ Մամեդլին՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Մամեդլիի խոսքերով՝ Արևմուտքն ադրբեջանական կառավարությանը ժամանակ է տրվել քաղբանտարկյալներին ազատելու համար, և որ այդ ժամկետն արդեն իսկ սպառվում է.
«Ադրբեջանի կառավարությանը ժամանակ են տվել, որ նա դադարեցնի բռնություններն ու ազատի բոլոր քաղբանտարկյալներին: Այդ ժամանակը լրանում է, սակայն կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել տվյալ ուղղությամբ:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ինստիտուտն արդեն իսկ նախնական տեղեկատվություն է ստացել այն մասին, թե որ պաշտոնյաներն են ընկնում այդ պատժամիջոցների տակ»: