Ծառուկյանը կմասնակցի՞ հանրահավաքին

Ոչ իշխանական ուժերի կողմից հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքից առաջ հնչող ամենաանպատասխան հարցն այն է, թե արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ իր իսկ կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Գ. Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին: Ըստ այդ տեղեկությունների, Ծառուկյանի մասնակցության մասին չի հայտարարվում ինտրիգը պահելու և այս հարցի շուրջ հետաքրքրությունը շարունակական դարձնելու համար: Ավելին, հանրահավաքի գլխավոր հարցը դառնալու է իշխանափոխությունը, և չի բացառվում, որ այդ պահանջին հասնելու համար հոկտեմբերի 10-ին հայտարարվի անժամկետ նստացույցի և շարունակական հանրահավաքների մասին:

Ոչ իշխանական ուժերի վերջին մարզային հանդիպումներում հնչող ելույթների շեշտադրումներից ևս կարելի է կռահել, որ հոկտեմբերի 10-ին Երևանում, ամենայն հավանականությամբ, իշխանափոխության պահանջ կհնչի: Եթե մինչև վերջերս մարզային հանդիպումների ժամանակ իշխանափոխության մասին խոսում էին առավելապես ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչները, ապա վերջին օրերին նաև ԲՀԿ անդամներից կարելի է լսել «իշխանությունները պետք է հեռանան», «միակ ճանապարհն իշխանափոխությունն է», և այդ կարգի այլ արտահայտություններ:

Տեսանյութեր

Լրահոս