Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելել է հանրապետության հարավային թև ու հանդիպել ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից:

Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի և Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն գրավականներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031