
Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկել օրենքի ընտրովի տարբերակը

«Շրջանառության հարկի մասին» օրենքին դեմ «Կասեցում» քաղաքացիական շարժումը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել այն մասին, որ քիչ առաջ ավարտվել է հանդիպումը վարչապետի հետ:
«Ներկա պահով կարող եմ ձեզ ասել որ ունենք մի քանի հաստատ ձեռքբերումներ:
1- Մինչև 2015 թ հունվարի 1-ը հետաձգել է գույքագրումը:
2- Կտրամադրվեն անվճար հաշվապահներ բոլոր կարիք ունեցողներին:
3- Կփոփոխվի գույքագրման ձևը: Կպարզեցվի:
4- Վարչապետի վերադարձից հետո (10 օր) կքննարկվի օրենքի ընտրովի տարբերակը (1% կամ 3,5%)»,- ասված է գրառման մեջ: