Բաժիններ՝

ԲՀԿ-ականներն օգտվում են իշխանության բարիքներից ու քննադատում ե՞ն իշխանությանը. Aravot.am

«Պահմտոցի խաղալը թող թողնեն եւ հստակ ասեն` «իշխանություններ» ասելով ո՞ւմ նկատի ունեն: Իրենք էլ են իշխանություն: Ինքնախոստովանական ցուցմո՞ւնք են տալիս առ այն որ ԱԺ-ի այն հանձնաժողովները, որոնք ղեկավարում են ԲՀԿ-ականները, չեն կարողանում ճիշտ, լավ աշխատել: Ընդունում եմ, ես էլ եմ կարծում, որ խորհրդարանական հանձնաժողովների ԲՀԿ-ական ղեկավարները լավ չեն աշխատում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն` անդրադառնալով եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», վանաձորյան հանրահավաքում այսօր հնչած տեսակետերին:

«Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի եւ այս իշխանությունը պիտի հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը»,- այսօր Վանաձորում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ականների այն մեղադրանքները, թե եռյակը միասնական օրակարգ չունի եւ հայտնի չէ, թե ի՞նչ է հարթակում հնչելու հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքում, կարծես ի չիք են դառնում, քանզի եռյակի օրակարգն, արդեն հստակ է` իշխանափոխություն են պահանջելու, Հովհաննես Սահակյանը հիշեցնում է, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ է իշխանության մաս, իբրեւ ընտրված մարմին:

Այնպես որ, հորդորում է հստակեցնել. «Ո՞ւմ աշխատանքից են դժգոհ` կառավարությա՞ն, նախագահի՞, խորհրդարանի՞, թե՞ մեր քաղաքական թիմի: Եթե գնահատականներն ուղղված են ՀՀԿ-ի քաղաքական թիմին, ես մեծ հաճույքով կանդրադառնամ իրենց քաղաքական թիմին, միայն թե` թող հստակեցնեն: Այլապես, այդ մանիպուլյացիան, որ իրենք իրականացնում են, այդքան էլ ճիշտ չէ: Բոլորս էլ հասկանում ենք, թե դա ինչին է ուղղված. աշխատում են ամեն կերպ մարդ ապահովել ամսի 10-ի հանրահավաքում` կիրառելով բոլոր ընդունված եւ չընդունված տեխնոլոգիաները»: 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս