
Եղիսաբեթ II –ն ասպետի կոչում է շնորհել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II –ն ասպետի կոչում է շնորհել Նյու Յորքի նախկին քաղաքապետ եւ «Bloomberg» գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգին, հաղորդում է The Guardian-ը:
72-ամյա Բլումբերգը նման մեծարանքի արժանացել է ձեռնարկատիրության եւ բարեգործության ոլորտում ունեցած «ականավոր ներդրման համար»:
Ասպետի կոչումը ենթադրում է «Sir» տիտղոսի շնորհում, բայց Բլումբերգը չի կարող օգտագործել այն, քանի որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ:
Սակայն, ըստ պարբերականի, գործարարը կարող է իր անվան վերջում Բրիտանական կայսրության ասպետական ուխտի պատկանելությունը մատնացույց անող հապավում ավելացնել:
Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետն է եղել 2002–2013 թվականներին: