«Ես դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր 1988-90թթ. կանգնած են եղել Ազատության հրապարակում և պայքարել են Հայաստանի անկախության համար, պայքարել են Ղարաբաղի անկախության համար: Մի՞թե մենք կարող էինք այն ժամանակ ենթադրել, որ ընդամենը 24 տարի հետո Հայաստանը տանելու և կրկին մտցնելու են Ռուսաստանի կազմի մեջ: Եթե 24 տարի առաջ դա մեզ համար անընդունելի էր, ինչո՞ւ հիմա դա դարձավ հնարավոր»:
Պատահական չէ, որ երեկվա դատավճիռների հրապարակման ժամանակ դատարանի շենքի առջև հավաքվածների շարքում բացակայում էին այն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, ովքեր «կատաղի պայքար» են մղում իշխանությունների դեմ, բայց իրենց պարտքն են համարում յուրաքանչյուր հանրահավաքի սկզբում հայտարարել, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Սա եվրասիական Հայաստանն է, և վերջ:
Մեր հարցին՝ սպասելո՞ւ են իրենք՝ մինչև նախագահի գնահատականը լինի սահամանադրական բարեփոխումների վերաբերյալ, թե՞ շարունակելու են պայքարը, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ պայքարը պետք է շարունակվի. «Դա ընդամենը եռյակի հարցերից մեկն է, ու միայն նրա համար, որ մեկն ասում է՝ ոչ թե այսօր, այլ վաղը, չի նշանակում, որ օրակարգից հանել է այդ խնդիրը: Այնպես որ, պայքարը պետք է շարունակվի»:
Ոչ մեկը մյուսին չի զիջելու: Որպեսզի դիվանագիտական լպրծուն ուղղվածությունից դուրս գանք, ասեմ՝ ձեր կարծիքով Լ.Տեր-Պետրոսյանն իր թիմով պետք է պայքարի, որ Գ.Ծառուկյանը նախագա՞հ դառնա, կամ Գ.Ծառուկյանն իր թիմով պետք է չարչարվի, որ Ր.Հովհաննիսյա՞նը նախագահ դառնա: Իհա՞րկե, ոչ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.17%-ով կամ 0.71 դրամով։
«Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Շ.) վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Մ. Խ.-ին (ծնվ.1990 թ.) և Կ. Խ.-ին (ծնվ.1964 թ.), ովքեր տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Մորեղբայրս, միներալներ հավաքելով, նպատակ ուներ այն տրամադրել երիտասարդ երկրաբանների ուսուցողական ծրագրերի համար: Եվ տեսելով, թե որքան ուսանողներ և աշակերտներ են այցելում թանգարան, ես գոհունակությամբ կարող եմ նշել, որ մորեղբորս երազանքն իրականացված է. թանգարանը դարձել է այն տեղը, որտեղ երիտասարդները գիտելիքներ կձեռքբերեն նաև այս միներալների շնորհիվ»:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 5 և գողության 4 դեպք:
«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ և հագուստ տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր:
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 599 հազար 988 ուղևոր, ինչը շուրջ 311 600 ուղևորով կամ 24,2 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Այսօր Նկարիչների միությունում կազմակերպվել էր «Ֆոտոթերապիա» կորպորատիվ ցուցահանդես-վաճառք, որի հասույթի մի մասը տրամադրվելու է «Արմենակ և Աննա Թադևոսյանների բժշկական կենտրոն»-ին: Ցուցահանդեսը հազմակերպել էր «Գոյ» հոգեբանական կենտրոնը, որի հիմնադիր-տնօրեն Հասմիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նկարները մեկնաբանվում են հոգեբան-մասնագետների կողմից և դրական նշանակություն, ազդեցություն են թողնում մարդկանց վրա. «Մենք փորձում ենք լուսանկարների միջոցով փոխել մարդկանց […]
Աղբը ոչ սահմանված վայրում թափելը բոլորն են համարում վատ երևույթ, սակայն քչերն են հեռտևում իրենց տարածքի մաքրությանը: Բնակչությունը կարծես հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում է, որպեսզի կեղտոտ փողոցներն ու աղբով լի տարածքները մեր քաղաքում մշտապես առկա լինեն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունըեւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվում:
«Հիշո՞ւմ եք, դեռ գարնան վերջին Սերժ Սարգսյանը շտապում էր: Հիմա պարզվում է՝ չի շտապում սահմանադրություն «բարեփոխել»: Իրականում Սերժ Սարգսյանը երևի դիտել է հոկտեմբերի 10-ի հանրահավաքը եւ հասկացել, թե ինչ քաղաքական ճակատագիր է սպասում իր վարչակարգին»:
Այսօր Երեւանում մեկնարկած «Արմպրոդէքսպո-2014» ցուցահանդեսը, որտեղ իրենց ապրանքներն են ներկայացնում հայ արտադրողները, առանձին տաղավարով մասնակցում է նաեւ Արցախը, որն այս անգամ ներկայանում է նաեւ գյուղատնտեսական մթերքներով։
Ինչպես տեղեկացրել էինք՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Դատավորն այս պահին ընթերցում է վճիռը:
Ոսկու նախանշված գնի պայմաններում ընկերությունը տարեկան կվճարի մոտ 40 միլիոն դոլար հարկեր և ռոյալթիներ հանքի շահագործման ողջ ընթացքում՝ սկսած 2017 թվականից:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.25-ին Բագրատաշենի բաժ անմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, որը 2012 թ.-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ԹՀ քրեական օրենսգրքի 37/1, 53/1, 5461, 5462, 5463, 116/4, 119/1, 143, 151/1, 152/2 հոդվածների, 142/1 հոդվածի «Բ» կետի և 142/2 «Դ» կետի մեղադրանքներով /կողոպուտ/: […]
Մարի Պիեր Պուարյեն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումները երեխաների պաշտպանության ոլորտում և վերահաստատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՀՀ կառավարությանն այդ գործում օժանդակելու պատրաստակամությունը: Այս համատեքստում UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրումը Հայաստանում, որի հաջողված փորձն ուսանելի օրինակ կարող է ծառայել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Յուրաքանչյուր ծախսի տակ պետական միջոցներ են ներդրված և դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը՝ ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է»,- նշեց տիկին Նաղդալյանը՝ ավելացնելով, որ քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր վճարված հարկը բյուջետային վերբաշխման արդյունքում հասնում է իր նպատակին: Կարևոր քննարկում ընթացավ Ազգային ժողովի մասնակցությունը ընդլայնելու իմաստով, և ըստ ԱԺ փոխխոսնակի, այստեղ պատգամավորները լուրջ աշխատանք ունեն կատարելու ինչպես կանոնակարգը կատարելագործելու, այնպես էլ ընթացակարգային և աշխատակարգի փոփոխությունների առումով:
Հետագայում Apple-ը, ինչպես և նրա գլխավոր մրցակից Samsung-ը պլանավորում են ամբողջովին հրաժարվել SIM քարտերից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, Երևանի Արզումանյան փողոցի 3 շենքից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին:
Այսօր իմ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով:
26-ամյա բրազիլացի Տյագո Էնրիկե Գոմես դե Ռոշան ընդունել է, որ կատարել է 39 սպանություն:
«Իմ սրտի մայրաքաղաք՝ Երևան». հոկտեմբերի 17-ին այս խորագրով համերգային ծրագիր էին կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդները։ Այն նվիրված էր քաղաքամայր Երևանի տարեդարձին։