Շանթ Հարությունյանը և նրա ընկերները դատապարտվեցին 4-7 տարի ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռը: Դատավորը ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում:

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, մեղավոր ճանաչեց միայն խոի;իգանության մեջ՝ դատապարտելով 6 տարվա ազատազրկման:

Ալեք Պողոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Կարդացեք նաև

Արմեն Հովհաննիսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Ավետիս Ավետիսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Հայկ Հարությունյանը դատապարտվեց 4.6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և առանց իրացնելու նպատակի` է զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու մեջ:

Լիպարիտ Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Միսակ Առաքելյանը դատապարտվեց 50.000 դրաամ տուգանքի, բայց դատարանի վճռով ազատվեց պատժի կրումից:

Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անմեղ ճանաչվեց:

Սևակ Մնացականյանը դատապարտվեց 1,6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվում:

Տիգրան Պետրոսյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Վահե Մկրտչյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Վարդան Վարդանյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Դատարանը վճռել է նաև ամբաստանյալներից որպես դատավարական ծախս գանձել նաև որոշակի չափով գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս