
Թուրքիայի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.25-ին Բագրատաշենի բաժ անմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, որը 2012 թ.-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ԹՀ քրեական օրենսգրքի 37/1, 53/1, 5461, 5462, 5463, 116/4, 119/1, 143, 151/1, 152/2 հոդվածների, 142/1 հոդվածի «Բ» կետի և 142/2 «Դ» կետի մեղադրանքներով /կողոպուտ/:
ՀՀ Ոստիկանություն