
Մուսինյան. Սերժ Սարգսյանը հասկացել է, թե ինչ քաղաքական ճակատագիր է սպասում իր վարչակարգին. ilur.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը tert.am-ին հայտնել էր, որ Ս. Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, կհայտնի 2015թ. փետրվար–մարտ ամիսներին։ iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանն այս առնչությամբ ասել է.
«Հիշո՞ւմ եք, դեռ գարնան վերջին Սերժ Սարգսյանը շտապում էր: Հիմա պարզվում է՝ չի շտապում սահմանադրություն «բարեփոխել»: Իրականում Սերժ Սարգսյանը երևի դիտել է հոկտեմբերի 10-ի հանրահավաքը եւ հասկացել, թե ինչ քաղաքական ճակատագիր է սպասում իր վարչակարգին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: