Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակարանները ձեռք բերած քաղաքացիներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ: Քաղաքացիները վարչապետին են ներկայացրել շենքի կառուցման մանրամասները, ստեղծված իրավիճակը և խնդիրները:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է կառուցապատողների և բնակարանները ձեռք բերած քաղաքացիների միջև առկա վեճի լուծումն իրավական հարթությունում, օրենքի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031