
Երբ բնակիչներն աղտոտում են շրջակայքն ու բողոքում (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Աղբը ոչ սահմանված վայրում թափելը բոլորն են համարում վատ երևույթ, սակայն քչերն են հեռտևում իրենց տարածքի մաքրությանը: Բնակչությունը կարծես հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում է, որպեսզի կեղտոտ փողոցներն ու աղբով լի տարածքները մեր քաղաքում մշտապես առկա լինեն: Այդ հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև աղբահանությամբ զբաղվողներն, ովքեր երբեմն թերանում են իրենց աշխատանքում: Արդյունքում ունենում ենք այն պատկերը, որը փոխել մեզ այդպես էլ չի հաջողվում: