
«Օպել»-ը վրաեթի է ենթարկել երկու քաղաքացու

Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի գաջի գործարանի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել (ճանապարհի երթևեկելի հատվածում). անհրաժեշտ է շտապօգնություն:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Շ.) վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Մ. Խ.-ին (ծնվ.1990 թ.) և Կ. Խ.-ին (ծնվ.1964 թ.), ովքեր տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Արտակարգ իրավիճակների նախարարություն