Բաժիններ՝

26-ամյա բրազիլիացուն ճանաչել են դարի մոլագար. The Daily Mail

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ 26-ամյա բրազիլացի Տյագո Էնրիկե Գոմես դե Ռոշան ընդունել է, որ կատարել է 39 սպանություն: Նրա զոհերն են դարձել 16 կանայք, անօթևաններ ու տրանսվեստիտներ: Նրա ամենաերիտասարդ զոհը 14-ամյա աղջիկ է:

Տղամարդն իր զոհերի վրա կրակել է փողոցում, նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել են մուրճեր, դանակներ, ձեռնաշղթաներ: Գոմես դե Ռոշային պահում են բանտում, այսօր նա փորձել է կոտրված լամպի ապակիով կտրել երակները: Ընդգծվում է, որ նա բնակվում էր մոր հետ և աշխատում էր որպես թիկնապահ:

Հանցագործին ձերբակակել էին մոտոցիկլետի համար կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար, ինչից հետո նա խոստովանել է «բոլորի հանդեպ զայրույթի» պատճառով կատարած սպանությունների մասին:

Պարբերականի տվյալներով՝ եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա նա կընդգրկվի բոլոր ժամանակների ամենասարսափելի մտագարների ցուցակում՝ իր զոհերի թվով դառնալով առաջինը 21-րդ դարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս