Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինային մերժել է 2 միլիարդ եվրոյի օգնության հարցում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը չի քննարկում Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի երկարաժամկետ վարկ տրամադրելու հարցը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն: Նա ընդգծել է, որ խոսքը գնում է միայն մակրոֆինանսական օգնության որոշակի ընդլայնման մասին:

Բառոզուն հավելել է, որ օգնության հարցը քննարկվում է, սակայն խոսքը փոքր գումարի մասին է: Ընդ որում, միջոցները հատկացվելու են որոշակի պայմաններով: Մարտի սկզբին Եվրահանձնաժողովը հաստատել էր Ուկրաինային մոտ 11 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով տնտեսական օգնության ծրագիրը:

Այդ գումարից 1.61 միլիարդ եվրոն կազմում է կայունացնող մակրոֆինանսական օգնությունը: Եվրահանձնաժողովը խոստացել է մինչև 2020 թվականը ևս մոտ 1.5 միլիարդ եվրո հատկացնել ԵՄ-ի զարգացման հիմնադրամներից՝ Ուկրաինային տնտեսությանն աջակցելու համար:

Մնացյալ 8 միլիարդ եվրոն վիրտուալ միջոցներ են, որոնցից 5 միլիարդ եվրոն պետք է հատկացնի Վերակառուցման եվրոպական բանկը, իսկ 3 միլիարդ դոլարը՝ Եվրոպական ներդրումային բանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս