Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» ներկայացուցիչը:
Գագաթաժողովի օրակարգը գրեթե ամբողջովին նվիրված է լինելու Ուկրաինայի հարցին:
Քերին արդեն իսկ հեռախոսազրույցներ է ունեցել Ավստրալիայի, Իտալիայի, Հորդանանին, Կատարի ու ԱՄԷ-ի իր գործընկերների հետ:
Դեռ նախորդ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվարկել էր, որ այդ գումարը չպետք է գերազանցի 490 միլիոն դոլարը:
Ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի, Նոր Երզնկա գյուղի բնակիչ Վ. Ա.-ը (ծնվ.1954թ.) առավոտյան դուրս է եկել անասուններին արածացնելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օստապ Սեմերակը հայտարարել է, որ կառավարությունն արդեն ընդունել է գործադիր իշխանության կենտրոնական մարմինների համակարգի օպտիմալացման մասին որոշումը, որի համաձայն պետական մարմինների 20% -ը կկրճատվի՝ ամբողջական լիկվիդացիայի կամ մի քանի մարմինների գործառույթների միավորման միջոցով։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, ապա նշենք, որ այնտեղ են հինգ հոգուց բաղկացած հայկական ընտանիքը, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանը, որի գերեվարման լուրը հաստատել և տարածել էր ադրբեջանական Պաշտպանության նախարարությունը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին:
Տեսանյութի հեղինակները հենց այդ գործընթաց են բացատրում` ցույց տալու համար, որ մարդու ուղեղի բնական աշխատանքը խաթարում է սուրճը, ավելին` այն թմրանյութի ազդեցություն է ունենում և իրականում չի արթնացնում, չի ակտիվացնում ձեզ բնական ճանապարհով, իսկ այն ճանապարհով, որ արթնացնում է, արգելակում է բնական ճանապարհը, ինչը հետագայում վերականգնելը շատ դժվար է
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռևս ապրում է նախորդ պատերազմով, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են հաջորդ պատերազմին: «Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը: Սա նաև ցույց տվեց, որ թշնամիներ ձեռք բերելու, ընկերներին կորցնելու և միջազգային հանրությանը զայրացնելու գործում Ադրբեջանին հավասարը չկա»,- նշեց քաղաքագետը:
Ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, որ եթե իրենց հաջողվի մի քանի հարյուր հազար մարդ դուրս բերել փողոց, ապա իշխանափոխության կարելի է հասնել հաշված օրերի ընթացքում:
131 հազար հաճախորդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները սրտանոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսի չափով նվազեցնելու հատկություն ունեն:
Ժամը 21.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումից «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Ա. Ն.-ը (ծնվ. 1994թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հետախուզվում էին Քույվեթի և ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին վիրահատել են: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Զլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վիրահատությունը անցել է նորմալ, Դավիթ Խաչատրյանն այժմ հետվիրահատական փուլում է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Նիսան Ուրբան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նրա խոսքով` ՀՀ ղեկավարությունը պետք է գնա այնպիսի գործողությունների, որոնք 3 երկրներին` Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին, հնարավորություն կտան Ադրբեջանին ներկայացնել, որ չեն հակադրվում նրա շահին, այսինքն` Ադրբեջանի համար դա ապտակ չի լինի.
Երկու ամիս տևած ստուգումների արդյունքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց` Էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից թանկացնել 10 տոկոսով:
Խարդախության` 4, խուլիգանության 1 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում:
«Նախորդ տարի բավականին աշխատանքներ տարվել են, բայց շարունակական ու հորդառատ անձրեւները դարձյալ իրենցն են արել: Այս տարի էլ գյուղում իրականացվեցին փոսալցումներ՝ ճանապարհի վիճակը փոքր-ինչ բարելավելու համար»:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի թիվ 12 տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գևորգ Թ.-ին:
Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Հնչակյան միության «Նազարբեկ» երիտասարդական թևի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղին նվիրված երեկո, որի ընթացքում ցուցադրվեց ռեժիսոր Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը:
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Արցախի Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի (ԱՔԱՀԽ) հետ համատեղ Շուշիում անցկացրին ընդլայնված քննարկում, որը նվիրված էր «ԼՂՀ հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում» թեմային: Խորհրդաժողովին մասնակցում էին քաղաքագետ-վերլուծաբաններ, ԼՂՀ խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք Երեւանից ու Արցախից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Թեյի սիրահարների խմբում սիրտ-անոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահվան ռիսկը ցածր էր 24%-ով: Հատկապես ըմպելիքների բոլոր «պլյուսները» կարողանում էին գնահատել նախկին և ներկայիս ծխողները: Չծխողների վրա թեյը գրեթե որևէ ազդեցություն չի թողել: Հայտնի է, որ թեյն օգտակար է հակաօքսիդանտների պարունակությամբ: Ավելին, ըստ վիճակագրության՝ թեյ խմող մարդիկ ընդհանուր առմամբ վարում են առողջ ապրելակերպ՝ սրճամոլների համեմատ:
2014-15 թթ-ի ուսումնական տարին թեև մեկնարկել է, սակայն հանրակրթական դպրոցներում դեռ շարունակվում է տարաբնույթ դիմումների ընդունման և փաստաթղթային այլ հարցերի կարգավորման գործընթացը:
Խանութի տնօրենի բանկային խարդախությունների ծուղակում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում վթար է տեղի ունեցել, վարորդները վիճաբանում և հարվածում են իրար:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ:
Պետբյուջեից հատկացված 676 մլն դրամով համայնքում վերակառուցվել է Շիրակացի փողոցի թիվ 5 շենքը՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Եւս 20 մլն դրամ հատկացվել է շենքի ջեռուցման եւ գազիֆիկացման համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին՝ նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումից հետո, որը «խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն» և «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»: