
Էլեկտրաէներգիայի թանկացումը` գյումրեցի սպառողի մտահոգության պատճառ (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Երկու ամիս տևած ստուգումների արդյունքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց` Էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից թանկացնել 10 տոկոսով: Էներգետիկ համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ, ինչի համար գործող սակագինը բարձրացավ 3.8-ից 4.3 դրամով: