Բաժիններ՝

Թե՞յ, թե՞ սուրճ. երբ և ինչ ազդեցություն կարող են ունենալ

131 հազար հաճախորդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները սրտանոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսի չափով նվազեցնելու հատկություն ունեն: Այս մասին գրում է Aroxj.am-ը:
Հետազոտությունը անցկացվել է հետևյալ կերպ` մասնակիցները բաժանվել են մի քանի խմբերի` կախված այն հանգամանքից, թե օրը որքան թեյ և սուրճ են խմում: Գրեթե 4 տարի շարունակ հետևել են նրանց առողջական վիճակին:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սուրճի և թեյի սպառումից առաջացող ազդեցությունները մեկը մյուսի հայելային արտացոլանքն են: Եթե թեյը տարբեր հիվանդություններից մահացության ռիսկի կրճատմամբ է աչքի ընկնում, ինչը հատկապես ծխողների և սիգարետից հրաժարվածների պարագայում է նկատելի, սուրճն, ընդհակառակը, խթանում է դրանց:

Ստացվում է, որ սուրճին նախապատվություն տվող մարդկանց մոտ, թեյի սիրահարների համեմատությամբ, բոլոր տեսակի հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ է նկատվում:

Տղամարդիկ, կանանց հետ համեմատությամբ, անհամեմատ շատ են սուրճ խմում: Իգական սեռի ներկայացուցչներն էլ, որպես կանոն, ավելի շատ թեյին են նախապատվություն տալիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930