25.000 դրամ գումարը կթեթևացնի՞ ծնողի հոգսը (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. 2014-15 թթ-ի ուսումնական տարին թեև մեկնարկել է, սակայն հանրակրթական դպրոցներում դեռ շարունակվում է տարաբնույթ դիմումների ընդունման և փաստաթղթային այլ հարցերի կարգավորման գործընթացը:
Միաժամանակ նպաստառու ընտանիքների առաջին դասարան հաճախող երեխաներին տրամադրվում է համապատասխան տեղեկանք՝ 25 հազար դրամ միանվագ դրամական օգնություն ստանալու նպատակով: Գործընթացը մեկնարկել է օգոստոս ամսին և կշարունակվի հոկտեմբեր ամիսը ներառյալ: