Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է հատկացնել 600 միլիոն դոլար. ՄԱԿ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ Էբոլա տենդի հարցերով հատուկ համակարգող Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է հատկացնել 600 միլիոն դոլար:
Դեռ նախորդ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվարկել էր, որ այդ գումարը չպետք է գերազանցի 490 միլիոն դոլարը: ԱՄՆ առողջապահության նախարարությունն ու սոցիալական ծառայությունները 42.3 միլիոն դոլար կծախսեն վիրուսի դեմ փորձնական պատվաստանյութի ստեղծաման վրա
Էբոլա տենդը բռնկվել է այս տարվա փետրվարին Գվինեայում, ինչից հետո այն տարածվել է հարևան Սիեռա Լեոնեում, Լիբերիայում ու Նիգերիայում: Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ այն հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, ապա նաև Սենեգալ:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով, Էբոլա վիրուսը խլել է ավելի քան 1900 մարդկային կյանք. Գրանցված վարակակիրների թիվն անցնում է 3500-ից: Միայն նախորդ շաբաթ վիրուսից մահացել է գրեթե 400 մարդ: