Բաժիններ՝

Ջոն Քերին միջազգային կոալիցիա է ստեղծում ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել միջազգային կոալիցիա՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին հակազդելու համար:

Քերին հայտարարել է, որ 1991 թվականին Սադդամ Հուսեյնի դեմ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի ստեղծած կոալիցիան հանդիսանում է «ոսկե չափորոշիչ»՝ ժամանակակից ռազմադիվանագիտության համար, և որ ինքը տվյալ հարցում հենվելու է հենց դրա վրա:

Քերին արդեն իսկ հեռախոսազրույցներ է ունեցել Ավստրալիայի, Իտալիայի, Հորդանանին, Կատարի ու ԱՄԷ-ի իր գործընկերների հետ՝ քննարկելով իսլամականներին հակազդելու համար միջազգային խմբի ստեղծման հարցը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ընդգծել է, որ ներկա դրությամբ ոչ եվրոպական ու ոչ արաբական երկրներն արդեն իսկ իրենց ներդրումն են ունենում «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում, ինչպես նաև հումանիտար օգնություն են ցուցաբերում Իրաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930