Բաժիններ՝

Այսօր Ուելսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

BBC Russian-ի փոխանցմամբ՝ այսօր Ուելսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Գագաթաժողովի բացումից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին պատմելու է Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի մանրամասների մասին:

Ակնկալվում է, որ գագաթաժողովի ժամանակ հավանության է արժանացվելու ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (մոտ 10.000 զինծառայող) ստեղծումը, որոնք նախատեսված են Արևելյան Եվրոպայի երկրները ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար:

Գագաթաժողովի օրակարգը գրեթե ամբողջովին նվիրված է լինելու Ուկրաինայի հարցին: Սրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման Պուտինի պլանն անկեղծ չէ, և որ ռուսական կողմը շահագրգռված չէ Ուկրաինայում հրադադարի հաստատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930