Բաժիններ՝

Ուկրաինայում արգելվել է ռուսական 15 հեռուստաալիքների հեռարձակումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում արգելվել է ռուսական 15 հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի հեռուստառադիոհեռարձակման հարցերով ազգային խորհուրդը:

Վերջինիս հաղորդմամբ՝ արգելված հեռուստաալիքների թվում են հայտնվել Первый канал. Всемирная сеть-ը, РТР-Планета-ն, НТВ-Мир-ը, Россия-24-ը, TVCI-ն, Россия-1-ը, НТВ-ը, ТНТ-ը, Петербург-5-ը, Звезда-ն, Рен-ТВ-ն, РБК-ТВ-ն, Life News-ը, Russia Today-ը, История-ն:

Ուկրաինայում ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակման վրա արգելք է դրվել նաև ընթացիկ տարվա մարտի և հուլիսի վերջերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս