Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքի հակամարտությունը շահավետ չէ Բելառուսի, ՌԴ-ի ու Ուկրաինայի համար. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում աշխատավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքի հակամարտությունը շահավետ չէ ո՛չ Բելառուսի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի համար.

«Ուկրաինայում ընթանում է եղբայրասպան պատերազմ: Դա մրցակցություն է, դա դիմակայություն է: Դուք հասկանում եք, թե ում է ձեռնտու դա: Դա շահավետ չէ մեզ համար, դա շահավետ չէ Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար նույնպես շահավետ չէ:

Դա անհրաժեշտ չէ որևէ մեկին, դա ոչնչացնում է ողջ կենսակերպը: Բելառուսը կարող է աշխատել միայն խաղաղության ուղղությամբ՝ այնտեղ իրավիճակը հանդարտեցնելու համար: Ուկրաինայում տիրող իրավիճակը չի ազդի Բելառուսում առկա իրավիճակի վրա:

Ուկրաինայում առաջացած իրավիճակը կապված է կոռուպցիայի, իշխանության փլուզման ու բանդիտիզմի հետ»: Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայում տարվում է շատ լուրջ տեղեկատվական պատերազմ: Լուկաշենկոյի խոսքերով՝ այն մղվել է նաև Բելառուսի դեմ, սակայն իրենք կարողացել են դիմակայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս