Կանգառներում ռետինե ուղղորդիչներ են տեղադրում

Մայրաքաղաքի ազգաբնակչությանն առավել քաղաքակիրթ սպասարկելու ու երթևեկությունն ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառագոտիներն առավել ընդգծելու, հիմնական տրանսպորտային հոսքերից ու երթևեկելի գոտիներից առանձնացնելու նպատակով մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթանում են ռետինե ուղղորդիչներով կանգառագոտիների կահավորման աշխատանքները։

Ներկայում ամբողջովին ավարտվել է Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների կանգառների գոտիների կահավորումը ռետինե ուղղորդիչներով։ Ուղղորդիչների ամրացման աշխատանքներն ընթացքի մեջ են Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի կանգառասրահներին հարակից հատվածներում։ Բացի վերոհիշյալ փողոցներից, ռետինե ուղղորդիչներով կկահավորվեն նաև Աբովյան, Կորյունի, Մոսկովյան, Արցախի, Ագաթանգեղոսի և Գր. Լուսավորչի փողոցների կանգառագոտիները: Զուգահեռաբար կիրականացվեն նաև համապատասխան գծանշման աշխատանքները։

Տեսանյութեր

Լրահոս