«Սահմանադրական բարեփոխումների ժամանակը դեռ չի եկել, կարիք չկա, որ փոփոխություններ արվեն հանուն վերարտադրության»

Սահմանադրական բարեփոխումները բովանդակային առումով լավ չեն քննարկվել. այսօր այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը՝ հավելելով, որ եթե երկրում կան տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ, դա ամենևին կառավարման համակարգի պատճառով չէ:

Նրա խոսքով՝ բովանդակային առումով իրենք դեմ չեն բարեփոխումներին, և դրանք կարդալու իմաստ էլ չկա. «Սահմանադրական բարեփոխումների ժամանակը դեռ չի եկել Հայաստանում: Կարիք չկա, որ փոփոխություններ արվեն հանուն վերարտադրության: Մենք կարծում ենք, որ պետք են փոփոխություններ, բայց ոչ այսօր: Մարդկանց հուզող առարկան արդար մրցակցությունն է, արտագաղթն է, հարկային բեռի թեթևացումը, այսօր մարդկանց ավելի շատ հուզում է արագաչափերի խնդիրը, քան սահմանադրական փոփոխությունները»:

Տեսանյութեր

Լրահոս