Հովհաննես Մարգարյանը սպառնում է դիմել գլխավոր դատախազին և անձամբ հետևել, որ «ամեն ինչ դուրս գա ջրի երես»

Այսօր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ նիստում ելույթների ժամին կրկին անդրադարձավ վերջին շրջանում իր կուսակցությանը մտահոգող հարցին՝ Հայաստանի Ագրարային համալսարանի հետ տարածքային վեճին: Մարգարյանը կոշտ արտահայտություններ ու մեղադրանքներ հնչեցրեց համալսարանի ռեկտորի հասցեին:

ՕԵԿ-ականը հայտարարեց, թե կրթօջախի կողմից իրենց կուսակցության գրասենյակի վրա կազմակերպված «խուլիգանական հարձակումը» կոծկվում է, քննչական մարմնին մեղադրեց գործը փակելու մեջ: Նա զգուշացրեց, թե կդիմեն գլխավոր դատախազին և անձամբ կհետևի, որ «ամեն ինչ դուրս գա ջրի երես»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930