Գալուստ Սահակյան. Հիմա պիտի ընտրեմ, տեսնեմ՝ ընդդիմությունից ով կա, բայց ընդդիմությունի՞ց ա ինքը…

Այսօր ԱԺ նիստի ամբողջ ընթացքում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծված հատուկ վերաբերմունք էր ցուցաբերում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ: Եվ ահա «կսմիթների» «գագաթնակետը» դրսևորվեց ելույթների ժամին: Գ.Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորները իրավունք ունեն մինչև 3 րոպե տևողությամբ հանդես գալ հայտարարություններով և սկզբում հայտարարության իրավունքը ընդդիմադիր պատգամավորներինն է:

«Հերթագվել են 20 պատգամավոր, հիմա պիտի ընտրեմ, տեսնեմ՝ ընդդիմությունից ով կա: Բայց ընդդիմությունից ա ի՞նքը… Արծվիկ Մինասյան»,- հայտարարեց Գ.Սահակյանն ու ամբիոնի մոտ հրավիրեց ՀՅԴ պատգամավորին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930