Բաժիններ՝

Փրկարարները պատրաստվում են միջազգային որակավորման

Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, Լեհաստանի պետական հրդեհային ծառայության հետ համատեղ, իրականացնում է միջազգային որոնողափրկարարական թիմերի ստուգողական վարժանք:

Թիմերը վարժանքի միջոցով նախապատրաստվում են ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի որակավորմանը:

Մտահղացման համաձայն` Իրանի տարածքում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով «երկրաշարժ», որի էպիկենտրոնը գտնվում է Քերման նահանգում` Բամ քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Հիմնականում վնասվել են Բամ և Բարավաթ քաղաքները: Նախնական տվյալներով՝ կա 25 հազար «զոհ» և 30 հազար «վիրավոր»: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է օգնության խնդրանքով պաշտոնական հայտ: Հայ փրկարարները պատրաստվում են մեկնել օգնության:

Վարժանքը կանցկացվի Լուսակերտի ուսումնական կենտրոնում:

Սիրելի գործընկերներ, սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ին ԱԻՆ միկրոավտոբուսը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտից (հասցեն` Ավան, Աճառյան 1) լրագրողներին կտեղափոխի Լուսակերտ: Մասնակցությունը հաստատելու համար այսօր մինչև 17.30 զանգահարել 010 31 77 20 հեռախոսահամարով:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս