Արծվիկ Մինասյան. ԱԺ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքների փաթեթը շարունակում է վիճահարույց մնալ

Հունիսի 21-ին ԱԺ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքների փաթեթը շարունակում է վիճահարույց մնալ, և առաջիկայում այն նորից բողոքարկվելու է ՍԴ-ում: Այս մասին այսօր ԱԺ նիստում ելույթների ժամին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ այս անգամ անգամ օրենքը բողոքարկվելու է 3 հարթությունով՝ օրենքների ընդունման իրավակարգի խախտումների, իրավունքի գերակայության սկզբունքի, սոցիալական իրավունքի ամրագրած նորմերի կիրառման. «Այս պահի դրությամբ ՍԴ բողոքարկման նախաձեռնությունը պաշտպանվում է ստորագրության մակարդակով ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների կողմից, ունի աջակություն ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների կողմից»:

Ա.Մինասյանը հույս հայտնեց, որ պատգամավոր գործընկերները խորամուխ կլինեն ընդունված օրենքների մեջ, որոնք շարունակում են պահպանել հակասահմանադրական նորմը՝ պարտադիր բաղադրիչը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930