Բաժիններ՝

Facebook-ի շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել 200 միլիարդ դոլարի սահմանագիծը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Facebook ընկերության շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել 200 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչի մասին վկայել են երեկվա գործարքների արդյունքները:

NASDAQ բորսայում կայացած գործարքների ընթացքում հանրահայտ սոցցանցի բաժնետոմսերն աճել են 0.8 տոկոսով՝ հասնելով մեկ ակցիայի համար 77.8 դոլարի: Ընկերության արժեքը կազմել է 201.6 միլիարդ դոլար: Արդյունքում, ամերիկյան ընկերությունն այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է 22-րդ տեղը՝ շրջանցելով Toyota Motor-ը:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Facebook-ի հասույթն աճել է 61 տոկոսով՝ հասնելով 2.91 միլիարդ դոլարի: Ընդ որում, հասույթի 62 տոկոսը կազմում են սմարթֆոնների ու պլանշետների համար սոցցանցում տեղադրված գովազդներից:

Ամսական գոնե մեկ անգամ Facebook այցելողների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 14 տոկոսով՝ մինչև 1.32 միլիարդ մարդու: Բջջային սարքերով Facebook-ի հավելվածն օգտագործողների թիվն աճել է մինչև 1.07 միլիարդ մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս