Լյուդմիլա Սարգսյան. Ցածրորակ դեղերի ներմուծումը մեծ չափով վերաբերում է հոգեմետ դեղերին և ինսուլինին

«Առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից մեկը դեղերի որակի հիմնախնդիրն է: Ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի և դեղահումքի ներմուծման, գրանցման, պետական գնումների միջոցով ձեռք բերելու ընթացքում առկա կոռուպցիոն ռիսկերին: Հաճախ շուկայում հայտնվում են դեղեր, որոնք չեն համապատասխանում որակի բավարար չափանիշներին և շրջանառության մեջ մտնում են ներմուծողների կամ արտադրողների ազգակցական կապերի կամ քաղաքական հովանավորչության արդյունքում»,- այսօր ԱԺ նիստում ելույթների ժամին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ նրա՝ ցածրորակ դեղերի ներմուծումը մեծ չափով վերաբերում է հոգեմետ դեղերին և ինսուլինին, և օրենսդրական որոշ բացերի և թերացումների հետևանքով պետական գնումների միջոցով ձեռք են բերվում դեղեր այնպիսի երկրներից, որտեղ չկան դեղերի որակի ապահովմանն ուղղված բավարար պայմաններ.

«Արդյունքում պետպատվերի շրջանակներում բնակչությանը տրամադրվում է դեղորայք, որը կամ չի բարելավում հիվանդի առողջական վիճակը, կամ էլ ավելի է վատթարացնում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մամուլում հայտարարեց, որ մշակվել և կառավարություն է ներկայացվել դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա կանոնակարգել դեղի շրջանառության ողջ կենսաշղթան` արտադրությունից, ներկրումից մինչև սպառող և նշել, որ դեղերի ոլորտում իր համար անկարևոր հարցեր չկան: Ուզում եմ հույս հայտնել, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ իրապես կկանոնակարգվեն և կլուծվեն կուտակված խնդիրները»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։